Ֆեմինիստուհիների մեծագույն ձեռքբերումը եղել է սեքսն ամուսնությունից առաջ։ Չէ՞ որ հակառակ դեպքում լուրջ վտանգ կա սխալվելու. զուգընկերը կարող է չբավարարել անկողնում, զույգերը կարող են տարբեր սեռական ցանկություններ ունենալ, և ի վերջո վատագույն դեպքում տղամարդը կարող է իմպոտենտ լինել։

Սակայն միևնույն ժամանակ չի կարելի հենց առաջին հանդիպումից նետվել տղամարդու գիրկն ու նրա հետ անկողին մտնել, անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը։ Բավական դժվար է հասկանալ՝ երբ է եկել ժամանակը զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելու։ 

Մի քանի կետ, որոնք ցույց են տալիս, որ սեքսի ժամանակը եկել է։

1. Տղամարդը քեզ տեսել է առանց նիհարեցնող գոտիների, սակայն չի փախել, այլ ընդհակառակը՝ համբուրել է, կարծես ոչինչ չի նկատում։ Երբ տղամարդը ներքին գեղեցկությունն է սկսում տեսնել, սեքսն ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները։

2. Դու նրա հետագա պլաններում տեղ ունես։ Իհարկե, կարիք չկա հավատալ կեղծ խոստումների, իբր դուք միասին Վենետիկում կընթրեք, և նա քեզ այդ ժամանակ ամուսնության առաջարկ կանի։ Բայց եթե նա պատրաստվում է քեզ հետ միասին շանը տանել զբոսանքի, ծանոթանում է քո տատիկի հետ, ուրեմն նա քոնն է, կարող ես հանգիստ սեքսով զբաղվել նրա հետ։

3. Դու նրան անվերապահորեն վստահում ես, նույնիսկ չես ամաչում սեքսի մասին խոսել։ Ուրեմն՝ ժամանակն է։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել