ՇՏԱՊ. Սյունիքի մարզի «թասի ոլորաններ» կոչված հատվածում ահավոր վիճակ է: Կապանից Գորիս ճանապարհի կեսին նոր հանդիպեցինք միայն ձյունը մաքրող տրակտորի, որը մաքրելով գալիս էր Գորիսի կողմից, սակայն աղ կամ ավազ շաղ տվող մեքենայի դեռ չենք հանդիպել, չնայած արդեն հասնում ենք նշված հատվածի վերջին: Ոլորանների վերին հատվածում լռվել, մնացել են քսանից ավելի մեքենաներ, որոնց մեջ կան նաև ավտոբուս և մի քանի բեռնատարներ, որոնցից մեկը հետևի անիվներով ընկել է երթևեկելի մասի հարակից տարածք և առանց օժանդակ տեխնիկայի չի կարող դուրս գալ: Շտապ քայլեր չձեռնարկելու դեպքում ճանապարհը մի քանի ժամվա ընթացքում ամբողջովին անանցանելի կդառնա, քանի որ ձյունը շարունակում է տեղալ:
Խնդրում եմ պատասխանատու կառույցների հետ որևէ կապ ունեցող ընկերներիս քայլեր ձեռնարկել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել