Ռուսաստանի Գլխավոր դատախազ Յուրի Չայկան «պատվիրված և անհիմն» անվանեց Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնու սկանդալային հրապարակումն ու ֆիլմը Չայկա հայր ու որդիների հանցավոր գործունեության մասին: Միաժամանակ Պուծինի մամլո քարտուղար Պեսկովը, որն ինքն էր վերջերս հանդիսացել նման հակակոռուպցիոն հասարակական հետաքննման թիրախ, հայտարարեց, որ ՌԴ նախագահը «ժամանակ չի ունեցել» ծանոթանալու հանրության վրդովմունքն առաջացրած հրապարակման հետ: Իր հերթին ՌԴ խորհրդարանի հակակոռուպցիոն հանձնաժողովում լրագրողներին հայտնեցին, որ «հիմք չեն տեսնում խորհրդարանական հետաքննություն նշանակելու համար» այս հարցով: Նավալնու հոդվածն ու վավերագրական ֆիլմը նկարագրում է Չայկա որդիների բազմամիլիոնանոց բիզնեսը, նրանց արտասահմանյան սեփականությունը Շվեյցարիայում և Հունաստանում, ինչպես նաև սերտ կապերը ռուսական հանցավոր աշխարհի հետ Գլխավոր դատախազության բարձր հովանու տակ: Լուսանկարներում պատկերված են Չայկա հայր Յուրին և նրա «բիզնեսմեն» որդիները՝ Իգորն ու Արտյոմը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել