Շատ է խոսվում, որ մեր երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ է համայնքներում ևս ներդրումներ կատարել, բարելավել համայնքներ տանող և դրանց ներքին ճանապարհները, վերանորոգել վթարված շենքերը և այլն:

Նման խնդիրներ են օրինակ Վայոց ձորի Խաչիկ համայնքի ճանապարհների քարաթափումը, Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների խճապատումը և Արարատի մարզի Դալար համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վերանորոգումը, որոնք կարճ ժամկետում չլուծելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա ներդնել առավել մեծ ֆինանսական միջոցներ:
Այս ամենից խուսափելու համար այսօր կառավարությունը որոշում է կայացրել Վայոց ձորի մարզին հատկացնել 37 միլիոն դրամ` Խաչիկ համայնքի ճանապարհների քարաթափման նպատակով, 15 միլիոն դրամ` Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների խճապատման նպատակով, 20 միլիոն դրամ` Արարատի մարզի Դալար համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վերանորոգման նպատակով:
Շատ կարևոր է ՀՀ մարզերում առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրներին լուծում տալը՝ երկրում համընդհանուր զարգացում ապահովելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել