Այսօր ևս մեկ հանրահավաք կլինի: Սեֆիլյանի, Անդրիասի, Րաֆֆիի, Հայրիկյանի հանրահավաքի մասին կարծես բոլորը մոռացան: Այդ հանրահավաքի մասին խոսում են նրանք, ովքեր դեռ չեն հասկացել, որ դա հերթական չստացված հեղափոխությունն էր: Մինչև դեկտեմբերի 7-ը կամ հունվարի մեկը նստացույցն էլ չի օգնի ոտքի հանել այդ հանրահավաքը, որովհետև հենց սկզբից սխալները շատ էին, նոր շունչ չկար, նախկին հանրահավաքների նույն սցենարը կիրառվեց:
Լևոն Զուրաբյանի՝ այսօր տեղի ունենալիք հանրահավաքն էլ ոչ մի նոր բան չի ասելու ու ոչ մի նոր բան չի անելու: Զուրաբյան Լևոնենք այդպես էլ քարոզարշավ չարեցին ու ոչ մի քայլ չձեռնարկեցին դեպ իրենց հաղթանակը: Ընդամենը խոսեցին տարբեր հարթակներից, բայց չծեծեցին ժողովրդի դռներն ու չխոսեցին նրանց հետ:

Չէի ուզի փաստել, բայց կյանքը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն այս ՈՉ-ի ֆոնին ավելի ուժեղ գտնվեց ու ավելի համակարգված աշխատեց: 3 օրից հանրաքվեն է, իսկ ժողովրդին իր տեսակետներն ավելի ինտեսիվ մատուցում է ՀՀԿ-ն, բայց պետք է լիներ հակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել