«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Անատի Սաքանյանը երեկ ընկերների և մտերիմների հետ նշել է իր 24-րդ տարեդարձը: Blognews.am-ը լուսանկարել է դերասանուհուն և պարզել ծննդյան օրվա հետ կապված մի քանի մանրամասներ. «Իմ օրը դեռ կեսգիշերվանից է սկսվել, երբ Տաթևիկ Ադումյանը տորթով և փուչիկներով թակեց մեր տան դուռը: Նա սկսեց բարձր բղավել, և ես միանգամից հասկացա, որ դա նա է, քանի որ միայն նրա մտքով կանցներ այդպիսի բան անել»,-պատմում է Անատին։

24-ամյա դերասանուհին, փորձելով ամփոփել իր տարին, ասաց. «Չեմ կարող ասել, որ սկզբում ամեն ինչ հաջող և լավ էր, բայց տարվա վերջին նկատելի փոփոխություններ եղան, որի համար ես անկեղծորեն ուրախ եմ, քանի որ ինչին ես հասել եմ, եղել է իմ ուժերով, ինձ ինչ-որ մեկն առաջ չի տանում»:

Ծննդյան խնջույքի նախապատրաստական աշխատանքներով դերասանուհին անձամբ է զբաղվել. «Ես ամեն բան իմ ձեռքերով եմ պատրաստել, ձևավորումն էլ եմ ես արել: Ցավոք, իմ ընկերուհիներից ոմանք այսօր չեն լինի կողքիս, կլինեն Տաթևիկ Ադումյանը և դիզայներ Ալիսա Հարությունյանը, ում մոդելավորած հագուստն էլ կրելու եմ»։

Հարցին` ինչ է դերասանուհին ինքն իրեն նվիրում ծննդյան օրը, Անատին պատասխանեց. «Ես մինչև իմ ծննդյան օրն եմ ինձ որևէ բան նվիրում: Գիտե՞ք՝ եթե ծնունդս նշում եմ, դա արդեն մեծ նվեր է ինձ համար, քանի որ ես այն նշում եմ իմ աշխատած գումարով»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել