«Ազատություն» ռադիոկայանով Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ ժողովուրդն արդեն ոտքի է կանգնել, հեղափոխությունն արդեն սկսվել է… Ու լրագրողն էլ չի հարցնում. «Բա Ժիրիկ ջան, այս մի քանի հարյուր հոգին ժողովո՞ւրդ են, այս մի քանի հոգանոց նստացույցն ու անկապ երթերը, պարզունակ ելույթներն էլ՝ հեղափոխությո՞ւն»…
Նախ՝ Ժիրայր Սեֆիլյանին բարեկամաբար հիշեցնեմ, որ ինքը քաղաքական գործիչ չէ: Քաղաքական գործիչ չէ թեկուզ այն պատճառով, որ ինքը չգիտե՝ ինչ ասել է հեղափոխություն, հեղափոխական իրադրություն, հեղափոխական իրավիճակ, ինչպես են իրականացնում այն, ինչ է անհրաժեշտ հեղափոխություն իրականացնելու համար… Իմացի՛ր, որ շատ, ահավոր բարդ ու լուրջ գործ է, որին դուք ընդունակ չեք երբեք:

Ձերը հեղափոխություն չէ, ընդամենը խմբակային մի միջոցառում, անկազմակերպ ու առանց գաղափարախոսության… Ձեզ մոտ անմակարդակ, պարզունակ ելույթները, պասը, անկապ նստացույցերը, գոռգոռոցներով, հայհոյանքներով լեցուն երթերը՝ նույն հայտնի ԲՏՌ-ներով համեմված, լավ է ստացվում:
Ի՞նչ հեղափոխություն…
Դա նույնն է, եթե մի ֆուտբոլի բակային թիմ ասի, որ մասնակցում է աշխարհի առաջնությանը, կամ ինչ-որ մեկը շախմատի ֆիգուրները տախտակի վրա շարել սովորելուց հետո հայտարարի, որ ինքը միջազգային գրոսմայստեր է…
Համաձայն եմ, էլի միջազգային եք… Բայց ի՞նչ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել