Յուրաքանչյուր հզոր տղամարդու հետևում միշտ կա մի կին, ով հավատացել է նրան: Շատերը երևի կհամաձայնեն այս հին ասույթի հետ։ Բայց, եթե դատենք պատմության տվյալներով, ապա որոշ տղամարդկանց պետք է մի լավ թափ տալ։ Ու այս իմաստուն կինը դա արեց ամենահիանալի կերպով։ 
Մի անգամ Թոմաս Ուիլերը ու իր կինը երկար ճանապարհ էին գնում միասին, երբ հանկարծ նկատեցին, որ մեքենայի վառելանյութը վերջանում է։ 
Ուիլերը որոշ ժամանակ անց մոտեցավ լցակայանին, խնդրեց, որ լիցքավորեն մեքենան, իսկ ինքը քայլեց այն կողմ։ 
Երբ նա վերադարձավ, տեսավ, որ իր կինը բուռն զրույցի է բռնվել լիցքավորման կայանի աշխատողի հետ։ Խոսակցությունն ընդհատվեց, երբ Ուիլերը մոտեցավ մեքենային, ու նրանք ճանապարհ ընկան։
Ճանապարհին Ուիլերը հետաքրքրվեց կնոջից՝ ծանո՞թ էր արդյոք այն մարդն իրեն։ Պարզվեց, որ ուսանողական տարիներին նա շուրջ մի տարի հանդիպել էր այդ տղայի հետ, ինչին Ուիլերը պատասխանեց, որ եթե նա այդ ժամանակ ամուսնանար նրա հետ, ապա կլիներ լիցքավորման կայանի աշխատողի կին, այլ ոչ թե գործադիր տնօրենի։
Շարունակությունն` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել