Ռուսաստանի իշխանությունների քայլերի ողջ հետևողականությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի հիմնական խնդիրը ներկայումս արձանագրված հաջողությունների զարգացումն է։ Այստեղ դրական արդյունքների հասնելու համար Կրեմլը ստիպված է միանգամից մի քանի ուղղություններով աշխատել։ Ամեն ինչ մեծապես կախված կլինի այն փաստից, թե որքանով Ռուսաստանին կհաջողվի այդ գործընթացի մեջ ներգրավել դաշնակից ուրիշ պետությունների։ Աշխարհաքաղաքական գլոբալ հակամարտության մեջ հայտնված Ռուսաստանի համար կարևոր են անխտիր բոլոր տարածաշրջանները։ Հատկապես Կովկասը, որտեղ առկա են ինչպես մարտահրավերներ ու սպառնալիքներ, այնպես էլ մեծ հնարավորություններ։ Թե՛ առաջին և թե՛ երկրորդ պարագաներում մեր տարածաշրջանի բոլոր ռիսկերն այսօր կառավարում է Հայաստանի Հանրապետությունը։ Կախված նրանից, թե որքան արդյունավետ կլինեն հայկական պետությունները տարածաշրջանային անվտանգության ձևավորված համակարգը պահպանելու գործում, այնքան ավելի մեծ կլինեն Ռուսաստանի՝ այլ տարածաշրջաններում հաջողությունները զարգացնելու շանսերը։ Սրանք փոխշահավետ դաշնակցային հարաբերություններ են, որոնք վերջին օրերին ակնհայտորեն նոր թափ են ստանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել