ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի մտադիր է կարևոր հայտարարություն անել ՆԱՏՕ-ի ընդլայնման առումով, որն անվանվելու է «բաց դռների» քաղաքականություն... Այդ հայտարարության մեջ անդրադարձ կլինի նաև Վրաստանին, հաղորդում է «Европейская правда» ուկրաինական պարբերականը... Սակայն Ստոլտենբերգը չի մանրամասնել, թե ինչ է կոնկրետ առաջարկվելու Թբիլիսիին և լրագրողների հարցերին ի պատասխան ասել է, որ այդ հարցերը դեռ քննարկվում են...
Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը և ՆԱՏՕ-ի կողմից թրքամետ հայտարարությունները ֆորսմաժորային իրավիճակ ստեղծեցին... ՆԱՏՕ-ն, որը վերջին տարիներին փորձում էր չնյարդացնել Մոսկվային և քիչ խոսել իր ընդլայնման մասին, Վարշավայի հավաքին ընդառաջ, որը տեղի է ունենալու հաջորդ տարվա հուլիսի 8-9-ին, արդեն մեսիջներ է ուղարկում Պուտինին, որ ոչ միայն Բալկանյան Չեռնոգորիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այլև Վրաստանը կարող է ավելի շուտ ընդունվել այդ ռազմա-քաղաքական խմբավորման մեջ, քան մտածում էին շատերը, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանն ունի տարածքային չլուծված բազմաթիվ խնդիրներ հարևանների հետ... Չնայած այն հագամանքին, որ դեռ այս տարվա սեպտեմբերին Վրաստանի ՊՆ նախարար Թինա Խիդաշելին ջանադրաբար ոգևորում էր ՆԱՏՕ-ին շատ արագ Վրաստանին տրամադրել ալյանսին անդամակցության ծրագիրը՝ ՌԴ-ին կարգի հրավիրելու համար, սակայն հիմա, երբ իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում բավական թեժացել է, պաշտոնական Թբիլիսին գերադասում է լուռ մնալ և չխառնվել «մեծերի» կռվին...
Հ.Գ. Արևմուտքը և ԱՄՆ-ն ամեն ինչ անում են, որ սադրեն Մոսկվային ագրեսիվ գործողությունների... Թե՛ Անկարան, թե՛ ՆԱՏՕ-ն շատ արագ իրենց շուրջ են հավաքում ՌԴ-ից «վիրավորվածներին»՝ Ուկրաինային, որի նախագահը վերջին մի քանի օրում այնքան է մտերմացել թուրքերի հետ, որ մեկնում է Անկարա՝ տեսակցելու ահաբեկիչ Էրդողանին, Վրաստանին, որին արդեն հենց իրենք են «էստի համեցեք» անում՝ մոռանալով, որ 2008 թ-ի օգոստոսից հետո Թբիլիսին ամեն շաբաթ խնդրում էր ՆԱՏՕ-ին ընդունել իրեն իր «կազմի մեջ» և պաշտպանել ագրեսիվ Մոսկվայից... Սակայն Բրյուսելը լռում էր՝ փորձելով չվիրավորել Մոսկվային և տարբեր պատճառաբանություններ էր բերում, որ Վրաստանին չընդունի իր շարքերը... Տեսնես հիմա այդ խոչնդոտները վերացա՞ն... Իհարկե ոչ... Բայց հիմա ՆԱՏՕ-ն այդ խնդիրների մասին մոռացել է, չի հիշում...
Թուրքիան և Սիրիան ավելին են ՆԱՏՕ-ի և Արևմուտքի համար, քան Վրաստանը և Ուկրաինան... Կիևը խայծը կուլ է տվել... Հերթը Վրաստանինն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել