Վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունների ու անվտանգության մարմինների՝ Նարդարանում իրականացրած գործողությունները նորություն չեն հայ ժողովրդի և հատկապես Արցախի ու Շահումյանի հայության համար։ Մեր նկատմամբ այդ շրջափակումն ավելի բիրտ մեթոդներով իրականացվել է 1991-ին՝ «օղակ օպերացիայի» ժամանակ։
Փաստորեն, քոչվորի ձեռագիրը փոխել նույնիսկ ժամանակն ի զորու չէ...
Լրահոսին հետևելիս մի միջադեպ ընկավ աչքիս, որն, ասես, տարիներ առաջ՝ վերոնշյալ «Օղակ օպերացիայի» օրերին, մեր տանը պատահած դեպքի կրկնությունը լիներ՝ այլ դերակատարներով:
Այսօր ադրբեջանցի իրավապահը Նարդարանի տներից մեկում խուզարկության ժամանակ տարայի մեջ ինչ-որ «շամպուն» է հայտնաբերել և առգրավել՝ հայտարարելով, թե դա պայթուցիկ նյութ է։
Սրանից 24 տարի առաջ ՕՄՕՆ-ը վերոնշյալ գործողության շրջանակներում մեր տանից որպես զենք առգրավվել է երեխայի ձեռքով պատրաստված ինքնաշեն ԽԱՂԱԼԻՔ հրացան, որը միայն փոքր քար էր կարող նետել ընդամենը 20 մետր հեռավորությամբ...
Դժվար է ասել, այսպիսի գործելաոճն ավելի շատ անգրագիտությա՞ն, թե՞ վախի անչափելի մեծության հետևանք է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել