Յուրաքանչյուր կին մտածում է, որ իրեն սեքսուալ է դարձնում արտաքին տեսքը: Սակայն դա այդքան էլ այդպես չէ. Կան տղամարդկանց գրավելու ավելի արդյունավետ միջոցներ:

Հավանաբար լսել եք ֆերոմոնների մասին, որոնք ուժեղացնում են սեքսուալ ցանկությունը և կարող են մարդուն ավելի սեքսուալ դարձնել: Չպետք է մտածել, որ ֆերոմոններով օծանելիքը կօգնի գրավել տղամարդուն:

Ֆերոմոններն ակտիվորեն արտադրվում են հատկապես սեքսուալ գրգռվածության դեպքում: Այդ պատճառով, երբ Դուք զրուցում եք Ձեր սիրելի տղամարդու հետ, փորձեք մտովի պատկերացնել այն, ինչ կցանկանայիք անել նրա հետ: Կարող եք վստահ լինել, որ տղամարդը չի կարող դիմակայել Ձեր ֆիզիոլոգիական ուղերձին: Ընդ որում` պետք չէ որևէ բառ ասել սեքսի մասին, նա արդեն կմտածի այդ ուղղությամբ:

Հարկ է հիշել, որ ո’չ ականջօղերը, ո’չ բաց կուրծքը չեն կարող այնքան գրավել տղամարդու ուշադրությունը, որքան իրանը և լայն ազդրերը: Այս յուրահատկությունը բոլոր տղամարդկանց ենթագիտակցության մեջ է:

Տղամարդկանց մեծ մասն ընտրում է երկար ու գեղեցիկ վարսերով կանանց, և եթե Դուք ունեք թավ ու երկար մազեր, ավելի հեշտ կլինի գրավել տղամարդուն:

Ենթագիտակցորեն տղամարդիկ փախչում են այն կանանցից, ումից բացասական էներգիա է գալիս: Տղամարդուն գայթակղելու համար պետք է շողալ երջանկությունից և հասկացնել տալ, որ կյանքում ամեն ինչ անթերի է, իսկ նա կարող է դառնալ դրա մի մասը:

Ուրախության հորմոնը նույնպես գրավում է տղամարդկանց: Նման հորմոն առաջացնելու համար կարելի է ուտել քիչ քանակությամբ կծու կերակուր, որը կգրգռի նյարդային համակարգը և երջանկության զգացում կպարգևի: Լավ ինքնազգացողություն կպարգևի նաև շոկոլադը: Գեղագիտական բավարավածությունը նույնպես կարող է երջանկություն պարգևել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել