Տևական ժամանակ է, ինչ Գոռ Սուջյանը նոր երգեր չի ներկայացնում. նրա մոտ երաժշտական դադար է: Այս ընթացքում լուրեր տարածվեցին, որ երգիչը Մոսկվա մեկնելու առաջարկ է ստացել, իսկ առաջարկն արել են մոսկվաբնակ պրոդյուսերները: Լուրը ճշտելու համար BlogNews.am–ը խոսեց Գոռի հետ. «Ոչ, ես մշտական բնակության չեմ մեկնում և առաջարկ էլ չեմ ստացել, լուրը չի համապատասխանում իրականությանը»:

Գոռից նաև հետաքրքրվեցինք՝ ինչքան է շարունակվելու տևական դադարը, և թե չի պատրատվում արդյոք նոր երգեր ներկայացնել։ «Ես հիմա աշխատում եմ նոր երգերի ուղղությամբ, սակայն դեռևս պլանավորած ոչինչ չկա, դրա համար չեմ շտապում խոսել»,-ասաց նա:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել