Պատերազմները սկսվում են «թույլ օղակներում»՝ առանց նախապես ծանուցելու: Առաջին աշխարհամարտում «թույլ օղակը» Բալկանյան երկրներն էին, որտեղ ազգային-ազատագրական պայքար էր ընթանում, Երկրորդի ժամանակ, նացիստների հաշվարկով, «թույլ օղակը» Չեխոսլովակիան և Լեհաստանն էին: Երկու աշխահամարտերի ժամանակ էլ Թուրքիան պարտվող կողմում էր և, հակառակ պատմական տրամաբանության, պատերազմներից շահելով (գլխավորապես մեր հաշվին) կամ առնվազն անկորուստ է դուրս եկել: 
Դեռևս անցած տարվա սեպտեմբերին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ահազանգեց, որ բոլոր ժամանակների բոլոր պատերազմները խելագարություն են, և որ Երրորդ աշխարհամարտը սկսվել է... 
«Թույլ օղակն» այս անգամ մեզ վախենալու չափ մոտ է գտնվում, բայց առավել վախենալուն դարձյալ ռուսական զինուժին ապավինելու՝ դառնորեն հերքված մեր լավատեսությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել