Մեծ Բրիտանիա

Միացյալ Թագավորությունում արգելված է 11-ից 18 տարեկան աշակերտների կողմից դպրոցում անգլերենի ժարգոնայի տարբերակի օգտագործումը, և խստորեն հետևում են արգելքի պահպանմանը: Խիստ պատժվում են նույնիսկ այն դեպքերում, երբ օգտագործում են «Hi» կամ «Bye» տարածված արտահայտությունները: Դրա փոխարեն աշակերտները պետք է ասեն «Ողջույն, բարի օր» և «ցտեսություն և այլն»: Պատասխանատուները պնդում են, որ դպրոցներում պետք է հնչի մաքուր անգլերեն:

Ֆրանսիա

Ֆրանսիայում երեխաներին դպրոց հաճախելուն պատրաստում են դեռևս 2-3 տարեկանից, այսպես կոչված «մայրության դպրոցներից», որտեղ երեխաների հետ աշխատում են և՛ մանկավարժներ, և՛ հոգեբաններ: 5 տարեկանում բոլոր երեխաները սովորում են կարդալ: Ուսուցման առաջին փուլը տևում է 5 տարի, որից հետո 4 տարի երեխաները սովորում են քոլեջներում, ապա 2-3 տարի ավագ դպրոցներում կամ վարժարաններում (լիցեյ): Ֆրանսիացի աշակերտների շուրջ 80%-ը հրաժարվում է լիցեյ հաճախել, քանի որ այնտեղ ուսուցումը բավական բարդ ծրագրով է կատարվում:

Մեքսիկա

Մեքսիկայում գործում է այսպես կոչված համայնքային կրթությունը: Այս ծրագիրը ֆինանսավորվում է զարգացման ամերիկյան բանկի կողմից, որի էությունը կայանում է նրանում, որ 1-2 տարով ուսանողներ են գործուղվում հեռավոր գյուղեր, որտեղ ուսուցման համապատասխան որակ ապահովելը խնդիր է: Գործուղումից հետո ուսանողները ստանում են դրամաշնորհներ, որպեսզի շարունակեն իրենց ուսումը հայտնի համալսարաններում: Ամեն տարի այս ծրագրով անցնում են շուրջ 300 հզ մեքսիկացի երեխաներ շուրջ 40 հզ բնակավայրերից:

Ավստրալիա

Ավստրալիայի դպրոցական ծրագիրը իշխանությունների համար գլխացավանք է դարձել այն պահից, երբ հրապարակվել են ուսումնասիրության տվյալներ, համաձայն որի՝ ավստրալացի 10-րդ դասարանցիների (այդ թվում նաև գյուղական համայնքների) 40%-ը նշել է, որ վարսակն ունի կենդանական ծագում, 9-րդ դասարանցիների 13% և 6-րդ դասարանցիների 27%-ը պնդել է, որ յոգուրտը բուսական մթերք է: Ավստրալիայի կրթության ոլորտի պատասխանատուներն այժմ աշխատում են կրթական ծրագրերի փոփոխության վրա:

Վիետնամ

Վիետնամի կրթության ոլորտի պատասխանատուները դպրոցներ և մանկապարտեզներ են ներմուծել յոգայի ուսուցումը: Ուսումնական ծրագրի առաջին դասը յոգայի լոտուս դիրքից է սկսվում, իսկ դասավանդողն այդ ընթացքում կարդում է յոգայի իմաստություններից տեքստեր: Ամեն օր յոգային տրամադրվում է 1 ժամ: Ոլորտի մասնագետները պնդում են, որ յոգայի ուսուցումը նպաստում է երեխաների առաջադիմությանը և բարձրացնում է կենտրոնացվածությունը, իսկ ծնողները պնդում են, որ երեխաներն ավելի քիչ են սկսել տառապել համացանցային կախվածությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել