Խորհրդային մի ծիծաղաշարժ ֆիլմ կար՝ «Թանկարժեք տղան», որի դերերից մեկն իրեն բնորոշ վարպետությամբ խաղում էր Գեորգի Վիցինը: Նրա կերտած հերոսը դիմացինին հարցնում է. «Գիտե՞ք՝ որն է ամենավտանգավոր կենդանին»: Բացասական պատասխան ստանալուց հետո ասում է. «Կատաղած ոչխարը»…
Հիմա ինչո՞ւ հիշեցի սա… Այլաբանորեն այն մի տեսակ համեմատեցի Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ հանրաքվեի օրը ցուցադրաբար պատռելու է քվեաթերթիկը…
Ախր արտասահմաններում ամիսներ շարունակ դեգերելուց, հարսանիքների կերուխումներին մասնակցելուց հետո եկել ես Հայաստան, ժիրիկացել ու քվեաթերթիկը պատռում ես, որ ի՞նչ անե՞ս…
Երբ այդպես էլ պաս պահելով, աղոթելով, ՀԱԿազօծվելով, բարգավաճելով, հիմա էլ հիմնավոր քաղաքականապես չհասունանալով և խելացի, հավասարակշռված, գրագետ, Փաշինյանի ասած ինստիտուցիոնալ քաղաքական պայքարի փոխարեն արկածախնդիր անհնազանդության կոչերին ես միանում ու «հանդիսավոր» պատժում, պատռում, մասնատում քվեաթերթիկը, ապա ես ասելու բան չունեմ:
Ուղղակի մեղք է քվեաթերթիկը…
Իսկ կատաղած ոչխարներին լավագույն դեպքում խուզում են… Ավելի լավ է պաս պահես ու աղոթես, դա քեզ մոտ շատ լավ է ստացվում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել