Մխիթարվեցե՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գոտեպնդվե՛ք և մի՛ երկնչեք: Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ: Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, և խուլերի ականջները լսեն: Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, եւ ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր պիտի բխի անապատում, և գետ՝ ծարաված հողում: Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն, և տոչորված հողում աղբյուրի ջրեր պիտի բխեն: Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռվողեն, եւ հոտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու և ճահճուտներ: Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի, այդ տեղով պիղծը չպիտի անցնի, «պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, մտամոլոր մարդիկ անգամ այդ տեղով ընթանալով չպիտի մոլորվեն:
(Եսայու մարգարեություն 35:4-8)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել