Առաջին հանդիպումից առաջ չէր խանգարի պարզել, թե ինչ հագուստներ են դուր գալիս հակառակ սեռին: cosmo.ru-ն առաջարկում է ծանոթանալ, թե կանանց զգեստապահարանի որ իրերն են դուր գալիս տղամարդկանց:

Skinny ջինսեր


Տղամարդիկ նախընտրում են, որ իրենց սիրելին հագնի skinny ջինսեր: Դրանք ընդգծում են կազմվածքը՝ չթաքցնելով սլացիկ ոտքերը:

Լանջաբացվածք


Տղամարդիկ շատ են սիրում գեղեցիկ լանջաբացվածքներ, սակայն այդ հարցում պետք է չափը չանցնել:

Բարձրակրունկ կոշիկներ


Ուժեղ սեռին դուր են գալիս բարձրակրունկներով կանայք, սակայն եթե այն անհարմար է և առաջացնում է վտանգի զգացում, դա միայն նյարդայնացնում է տղամարդուն:

Բաց ուսեր


Պարանոցը, անրակները և ուսերը, տղամարդկանց կարծիքով, կնոջ մարմնի ամենասեքսուալ մասերն են:

Տղամարդու վերնաշապիկ


Ավելի լավ է հագնել տղամարդու հասարակ սպիտակ վերնաշապիկ: Կարելի է գոտկատեղն ընդգծել գոտիով:

Ակնոց


Շատ տղամարդկանց դուր են գալիս ակնոց կրող կանայք:

Զգեստներ և տոպեր՝ բաց թիկունքով


Թիկունքը կանանց մարմնի ևս մեկ գրավիչ մասերից է: Այն օգնում են ցուցադրել բաց թիկունքով զգեստներն ու տոպերը:

Կտրվածքներով կիսաշրջազգեստներ և զգեստներ


Այդպիսի կիսաշրջազգեստները և զգեստներն արթնացնում են երևակայությունը՝ ավելորդ ոչինչ չցուցադրելով:

Կիսաթափանցիկ զուգագուլպաներ


Սև գույնի թափանցիկ մետաքսե զուգագուլպաները միշտ հուզել են տղամարդկանց, սակայն ոչ մի ցանց և նախշեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել