«Ազգային համաձայնություն» անունով կուսակցություն կա, որը հայտնի է միայն այն բանով, որ նրա նախագահ Արամ Հարությունյանը մշտական տոմս է հանել՝ ամեն 5 տարին մեկ երևալու համար առաջադրել ՀՀ Նախագահի թեկնածություն:
Ու նրա համար բացարձակ կարևոր չի, որ ամեն անգամ լավագույն դեպքում կարող է հավաքել զրո ամբողջական ինչ-որ մնացորդային տոկոս քվե:
Բայց թողնես՝ մեծ-մեծ ու դեմքի լուրջ արտահայտությամբ կխոսի ամեն ինչից:
Ու հիմա, քանի որ նոր սահմանադրությամբ այլևս չի լինելու գործող նախագահական համակարգը, այս մարդը, որպեսզի չզրկվի 5 տարին մեկ նախագահական ընտրարշավի ժամանակ մի քանի օրով տեսադաշտում հայտնվելու հնարավորությունից, դեմ է սահմանադրական փոփոխություններին։

Հ.Գ. Երբեք չտեսա այս մարդուն ազգային համաձայնության համար քայլեր անելիս: 
Որ ինձ լսի՝ իր անհատական ու անձնական օգտագործման կուսակցության անունը կվերափոխի «Ազգային թյուրիմացության»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել