Շուտով նոր ֆիլմ. «Երևան, ես սիրում եմ քեզ»

Ֆիլմը երաժշտական, ռոմանտիկ կատակերգություն է: Ֆիլմում նկարահանվել են մի շարք հայտնի, սիրված դերասաններ՝ Անաիս Սարդարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Արմեն Դալլաքյանը, Համո Ադիյանը, Լուսինե Իսպիրյանը, Արսեն Հակոբյանը, երգիչ Կարեն Օհանյանը, երգչուհի Միլլի Միսկարյանը, հաղորդավարուհի Դինա Ակոպովնան և ուրիշներ: Համահեղինակ Արմեն Վիրաբյանի խոսքով՝ սա թիմային աշխատանք է և ստեղծման ոգեշնչումն է, «Փարիզ, ես սիրում եմ քեզ», «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ» և այլ ֆիլմաշարերից: Չցանկանալով մանրամասն խոսել ֆիլմի մասին՝ Արմեն Վիրաբյանն ասաց, որ հանդիսատեսին սպասվում են շատ ու շատ անակնկալներ: Ֆիլմն առանձնանում է հեղինակային երաժշտական սաունդթրեքով, որը գրվել է հատուկ ֆիլմի համար: Ա. Վիրաբյանը խոստացավ նաև, որ երգերից ու երաժշտություններից յուրաքանչյուրը հիշվելու ու սիրվելու է հանդիսատեսի կողմից, և կունենան իրենց առանձին ուղին: Ֆիլմում կան նաև դեբյուտներ, որպես դերասան առաջին անգամ հանդես են եկել ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը, մոդելներ Նարե Զաքարյանը և Արմինե Գևորգյանը: Ֆիլմն ավարտման փուլում է, մեծ էկրան կբարձրանա գարնանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել