Չեմ կարողանում հասկանալ բոլոր այն մարդկանց, ովքեր հույս են տածում, թե Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների լարվածությունը կարող է հանգեցնել մեր հողերի վերադարձին: Ժիրինովսկին մի հերթական հիմարություն է ասել, մենք էլ սկսել ենք ուրախանալ, թե հողերի վերադարձ կարող է լինել: Երբեք, աշխարհի պատմության մեջ երբեք չի եղել մի դրվագ, երբ ուժեղն ուժեղից խլել ու տվել է թույլին: Արևմտյան Հայաստանի կամ կորուսյալ Հայրենիքի վերադարձը Երազը կարող է գոյություն ունենալ միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը գոնե մոտավոր պատկերացում կունենա, թե ուր ենք գնում մենք, և ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ գոնե տաս տարի հետո: Առանց տեսլական, աննպատակ, անատամ ու մսխող այս վիճակը, սպառող կառավարությունը, մտավորականներից ձերբազատվող երկիրն Արևմտյան Հայաստանի մասին երազելու անգամ իրավունք չունի այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորել նպատակ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել