Պահի իրատեսական ընկալումը... Նկարում 1-ին աշխարհամարտի սկզբին տպագրված ռուսական քարոզչական պաստառ է «Թուրքի վախկոտության և կտրիճի քաջության մասին» (1914 թվականի նոյեմբեր), որտեղ պատկերված է, թե ինչպես է ռուս զինվորը մտրակով հետապնդում սարսափահար փախչող թուրք սուլթանին:

Ուշագրավ է, որ վերջին օրերին ռուս բլոգերները բառացիորեն հեղեղել են համացանցը նմանատիպի նկարներով ու Սևրի դաշնագրի սահմանները պատկերող քարտեզներով: Իրենց գրառումներում նրանք հնչեցնում են «ափսոսանքի» խոսքեր, թե իբր ինչո՞ւ ռուս բոլշևիկներն այդքան հիմար գտնվեցին ու հայերի հաշվին 1921-ին «փրկեցին հանցագործ Թուրքիան» վերահաս մասնատումից, իսկ եթե դա տեղի չունենար, ապա հիմա տարածաշրջանում կլիներ լրիվ այլ պատկեր: 

Կարծում եմ, մենք՝ հայերս, բնավ էլ կարիքը չունենք, որ ռուս բլոգերներն ու քաղաքական գործիչները հիմա հանկարծ սկսել են մեր, այսպես ասած, «դարդը լացել»: Անցյալում մենք այնքան ենք տուժել ռուսների ու թուրքերի բազմաթիվ «զորաշարժերից» այս տարածաշրջանում, որ նմանատիպ «հեքիաթներով» բնավ էլ մեզ արդեն չես խաբի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել