Արդեն մի քանի օր է, ինչ տարբեր լրատվական կայքեր գրում են ինչ-որ սոցիոլոգիական հարցման արդյունքների մասին, որն անցկացրել են բնակչության շրջանում: 
Ըստ հարցման արդյունքների՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծին բնակչության մոտավորապես 90 %-ը ՈՉ է քվեարկելու, իսկ 3%-ն՝ ԱՅՈ:

Հարգելիներս, նախ սոցիոլոգիան լուրջ գիտություն է, իսկ սոցհարցում իրականացնելը՝ պրոֆեսիոնալ աշխատանք: Սոցհարցում իրականացնել չի նշանակում մեկ-երկու կանգնածներին հարցնել, թե այս կամ այն հարցի մասին ինչ կարծիք ունեն, վերցնել ու ներկայացնել որպես հասարակության պատկեր:

Հիմա նույն տրամաբանությամբ ես կարող եմ դուրս գալ մոտակա կանգառ, վերցնել թուղթ ու գրիչ և այդտեղ կանգնած հինգից վեց մարդուն հարցնել, թե որ ընկերության կաթնամթերքից են օգտվում ու դա պրոյեկտել ամբողջ հանրության վրա:

Ինձ մի հարց է հետաքրքրում՝ ինչքան պետք է անլուրջ լինել, որ սիրողական բնույթի հարցախույզի արդյունքը որպես սոցիոլոգիական հարցում ներկայացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել