Հայաստանում ամեն ինչ կորցնում է իմաստն ու ադեկվատությունը։ Դրա խիստ տիպիկ օրինակներն են Հայկ Կյուրեղյանի գործի շուրջ հնչող մեկնաբանությունները ու հատկապես այն բանից հետո, երբ այսօր վճռաբեկ դատարանը մերժեց Կյուրեղյանի կողմից Առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշումը։

Բացատրեք ինձ, թե այդ ո՞ր մի մեղմացուցիչ հանգամանքի ու ողջամիտ պատճառի համար Հայկ Կյուրեղյանը, ով ակնհայտորեն չարամիտ դիտավորությամբ օրը ցերեկով օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու դրսևորելով ակնհայտորեն խուլիգանական վարք ու հետո ոչ մի անգամ չէր ասել, որ գոնե զղջում է արարքի համար, պետք է չկրի հենց այն պատիժը, որը ստացել է։

Հարազատներն էլ Կյուրեղյանից պակաս ոչ ադեկվատ չեն։ Սպառնում են, որ ՄԻԵԴ են դիմելու ու ասում են, որ բողոքարկել են դատավճիռը, որպեսզի ցույց տան, որ մեր արդարադատության համակարգը սին է։ Ախր ինչ-ինչ, բայց այս կոնկրետ գործում արդարադատության համակարգը գործել է անթերի, ու ՄԻԵԴ-ն էլ չի կարող ասել, որ խուլիգանություն արած մարդուն չպետք է դատեն։ Դա աբսուրդ է։

Սակայն, ինչպես տեսնում ենք, մեր հասարակությունում առկա է մի շերտ, որը պատրաստ է ընդունել ու հավատալ ցանկացած աբսուրդի՝ լինի դա խուլիգան Կյուրեղյանին չդատելու անհեթեթությունը, թե նույն Նորք Մարաշի զինված խմբին արդարացնող մեկնաբանությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել