Մինչ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը զիջում է սեփական դիրքերը Սիրիայի և Իրաքի տարածքներում, Լիբիայում նրա ճյուղավորումներից մեկը տևական մարտերից հետո իր ամբողջական վերահսկողության տակ է վերցրել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադդաֆիի ծննդավայրը հանդիսացող ռազմավարական կարևորություն ունեցող Սիրթ առափնյա քաղաքը. ի դեպ, ըստ որոշ գնահատականների, իսլամականներն այստեղ հիմնել են Սիրիայից և Իրաքից դուրս ԻՊ-ի առաջին ռազմաբազան: 
ԻՊ-ի վերոնշյալ ճյուղավորումը ծրագրում է նոր տարածքներ գրավել մասնատված և տարբեր ուժերի վերահսկողության ներքո գտնվող Լիբիայի տարածքում, ինչպես նաև նոր թափ հաղորդել փախստականների հոսքերին դեպի Եվրոպա՝ մասնավորապես Իտալիա: Կան տվյալներ, որ Սիրթում ԻՊ-ի զինյալների թիվը կարող է հասնել 5000-ի:
Հերթական անգամ մինչև ԻՊ-ի դեմ իբր պայքարող երկու կոալիցիաները կենտրոնացել են փոխադարձ մեղադրանքների, առճակատման, մրցակցության վրա, իսլամական ծայրահեղ արմատական կառույցը շարունակում է նոր սպառնալիքներ ստեղծել մարդկության համար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել