Արդեն բազմիցս խոսել ենք այն մասին, թե ինչպես են հայկական ապրանքներն աստիճանաբար դուրս գալիս ռուսական շուկայից, քանի որ նրանք չեն կարողանում մրցակցել ռուսական շուկայում առկա առավել էժան ապրանքների հետ, որոնք ներկրվում են Թուրքիայից, ԵՏՄ անդամ մյուս պետություններից և նույնիսկ Աբխազիայից։ Այս ամենի ֆոնին առնվազն տարակուսելի է, որ մեր ընդդիմադիր, ըստ իրենց՝ միակ ընդդիմադիր, գործիչները սկսել են խոսել ոչ թե ԵՏՄ-ին անդամակցելու նպատակահարմարության մասին, այլև ակնարկում են, որ մեր ապրանքներն ավելի էժան կլինեին Ռուսաստանում, եթե, օրինակ, մենք լինեինք ռուբլու գոտում, կամ մեր ապրանքներն ավելի էժան կլինեին Ռուսաստանում, կրկնում եմ, Ռուսաստանում և ոչ Հայաստանում, եթե, օրինակ, մենք ունենանք շատ արժեզրկված հայկական դրամ...
Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, հարգելի ընդդիմադիր պարոնայք, դուք ընդդիմադիր եք ՀՀ իշխանությունների՞ն, թե՞ ՀՀ պետականությանը...
Ձեզ նախ և առաջ հետաքրքրում է Հայաստանի՞ ներքին շուկան և ներքին սպառողի պահանջմունքները, թե՞ Ռուսաստանինը...
Եվ վերջապես, դուք, որ ամբողջ օրն իշխանափոխության կոչեր եք անում ավելին, նորից ամսաթիվ եք նշում, արդյո՞ք կպահպանեք և կզարգացնեք Հայաստանի Հանրապետությունը, թե՞ ձեզ համար զարգացումը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելն է...
Գրողը ձեզ տանի, հերիք է գողանաք մեր սերնդի ժամանակը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել