Կանաչ թեյի կանոնավոր օգտագործումը նպաստում է հավելյալ քաշի նվազեցմանը, հավաստում են մասնագետները:

Նախկին հետազոտություններից գիտնականներին արդեն հայտնի էր, որ կանաչ թեյը կանխարգելում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են, օրինակ` արթրիտը, սրտանոթային համակարգի հիվանդությունները, կատարակտը և անգամ քաղցկեղը: Կանաչ թեյն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ կատեխինի պոլիֆենոլներ: Դրանք օրգանիզմի համար շատ օգտակար հակաօքսիդանտներ են, որոնք կարող են պայքարել քաղցկեղային ուռուցքների դեմ` առանց առողջ բջիջներին ձեռք տալու:

Բացի վերոհիշյալ առանձնահատկություններից, հերթական հետազոտությունների ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ կանաչ թեյը նպաստում է հավելյալ քաշից ազատվելուն: Նաև ապացուցել են, որ կանաչ թեյի մեջ առկա հակաօքսիդանտները նվազեցնում են խոլեստերինի մակարդակը և կանխարգելում են թրոմբների առաջացումը: Թրոմբոզը սրտի կաթվածի և ինսուլտի հանգեցնող առաջատար գործոններից է:

Կանաչ թեյի բուժիչ հատկությունների ցուցակը շարունակում է մեծանալ: Բացի այդ, կանաչ թեյն ունի հաճելի համ և զովացնող հատկություն, ուստի շատերը կարող են հաճելին համատեղել օգտակարի հետ, կարծում են մասնագետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել