Մինչ Տիգրան Սարգսյանը էքստազ է ապրում ԱՄՆ-ում արժանացած ընդունելությունից և ջերմությունից, Հայաստանում և մեր տարածաշրջանում իրավիճակը կտրուկ փոփոխություն է ապրում, որն անկասկած կբերի այնպիսի զարգացումների ինչպես, օրինակ, Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունն է։
Մի կողմից, պետք է հասկանալ, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական վեկտորները ավելի հստականալու են, որովհետև արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը կոնֆրոնտացիայի մեջ է մտնում ռուսական բևեռի հետ, ինչը նշանակում է, որ նա պետք է ուժային վակուումը լրացնի Արևմուտքով, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանը բալանսը պահելու համար ավելի ռուսամետ է դառնալու, իսկ որպես իր լոյալության երաշխիք` մեր իշխանությունը կատարելու է «ինքնազտման» աշխատանքներ այն իմաստով, որ էականորեն թուլացվելու է մեր քաղաքական էլիտայի արևմտամետ թևը։
Գաղտնիք չէ, որ մեզ մոտ արևմտամետության ջատագովներից մեկն ու դրոշակակիրը հենց վարչապետ Տիգրան Սարգսյանն է, որի տնտեսական կուրսը ամբողջությամբ նկարագրված է այսպես կոչված «Տնտեսական պետություն սպանողների» (Экономические убийцы) ամերիկյան տեսության մեջ։ Գաղտնիք չէ նաև, որ Ռուսաստանում մեր վարչապետին հեչ չեն սիրում։
Մյուս կողմից, պաշտոնանկ անելով Տիգրան Սարգսյանին, կարելի է միանգամից երկու նապաստակ խփել. բացի զուտ լոյալության տուրք մատուցելուց՝ կարելի կլինի նաև լրացնել ներքին քաղաքական դաշտում ընդդիմության վակուումը, այնպես որ չեմ բացառում նաև, որ խնդիր կա Տիգրան Սարգսյանին դարձնել հերթական կառավարվող ընդդիմադիրացու, որի միջոցով հնարավոր կլինի չկտրել բոլոր կապերը արևմտյան ուժային կենտրոնների հետ։ 
Ըստ այդմ՝ վստահ եմ, որ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանը զբաղված է ոչ միայն պաթոսային ֆուրշետների ու դասախոսությունների մասնակցելով, այլև իր հերթական քաղաքական կյանքի համար հենարանների փնտրտուքով։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել