Թե ինչ տեսք ունի նարինջը, կիտրոնը, մանդարինը, և ինչ համ ունեն դրանք, գիտի մեզնից յուրաքանչյուրը:

Սակայն ցիտրուսայինների դասում կան բազմաթիվ բույսեր, որոնց պտուղները մենք նույնիսկ չենք էլ տեսել, չգիտենք դրանց համը:

Պոնկան

Պոնկանը, ըստ էության, մանդարին է, որը գերազանցում է համով ու սննդարար նյութերով այլ մանդարիններն ու նրանց հիբրիդներին: Նարնջագույն միջուկն ունի քաղցր համ:

Բերգամոտ

Բերգամոտը ստացվել է ցիտրոնի ու թուրինջի խաչասերման արդյունքում: Ունի հաճելի թթվաշ համ: Ի տարբերություն ցիտրուսայինների մեծ մասի՝ բերգամոտը սննդի մեջ օգտագործվում է բացառապես վերամշակված տեսքով:

Փայտե խնձոր կամ ֆերոնիա

Աճում է Հնդկաստանում: Պտուղները խոշոր են, կարող են հասնել 12 սմ-ի: Անհրապույր արտաքինի տակ հիանալի համ է թաքնված: Լինում է ինչպես քաղցր, այնպես էլ թթվաշ:

Կլեմենտին

Ցիտրուս-հիբրիդն ունի հիանալի համ, որը մանդարին է հիշեցնում: Առաջին անգամ աճեցվել է Ալժիրում 1902-ին ֆրանսիացի հոգևորական, հայ Կլեմանի կողմից:

Խասսակու

Պտուղը միաժամանակ նման է թուրինջի՝ գրեյպֆրուտի, մանդարինի ու նարնջի, ունի քաղցրաթթվաշ համ: Աճում է Ճապոնիայում: Քաղցր պտուղը վայելելու համար հարկավոր է պահել մութ տեղում, հետո նոր միայն ուտել:

Երկարավուն լայմ

Պտուղները նման են բազմագույն վարունգի, ընդունված են հատկապես ավստրալացի խոհարարների շրջանում, որոնք դրանք ավելացնում են ապուրների, աղցանների մեջ:

Ագլի

Այն ստացվել է թուրինջի ու մանդարինի խաչասերման միջոցով: Ագլին ավելի խոշոր է չափերով, քան թուրինջը, սակայն համով հիշեցնում է մադարինի ու կիտրոնի:

Նատսուդայդայ

Աճում է Ճապոնիայում: Պամելոյի ու թթու նարնջի խառնուրդ է, որն ունի ավելի թթվաշ համ:

Գայանիմա

http://www.bugaga.ru/uploads/posts/2015-04/1430124019_neizvestnye-citrusy-7.jpg

Հնդկաստանում աճող վայրի պտուղ է: Ունի թթվաշ համ: Հնդկաստանի հարավային բնակավայրերում այն թթու են դնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել