Զինված Ուժերը, որ ունի զենքը որդուն փոխանցող հայր, հոր գործը շարունակող որդի, որդու տեղը լրացնող հայր` անպարտելի է !!! 

2015թ մարտի 19-ին Հայրենiքի պաշտապանության սուրբ ու պատվախնդիր գործին իրենց կյանքը զոհաբերեցին 1995-96 թթ ծնված զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը ... 
Այդ օրը թուրքը որոշեց մեր տղաներին անակնկալի բերել` ադրբեջանի հետ Արցախի սահմանի հյուսիսային հատվածի դիրքերից մեկի վրա թշնամու հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը դիվերսիոն փորձ ձեռնարկեց ...
թշնամուն դիմակայեցին Հայոց ԶՈՒ ժամկետային զինծառայողները.. երկու ժամ տևած մարտի արդյունքում ամբողջությամբ ոչնչացվեց թշնամու դիբվերսոն խումբը...
ավաղ , այդ ծանր մարտում հաղթեցինք ոչ առանց կորստի` նահատակվեցին երիտասարդներ, ովքեր դեռ շատ ու մեծ գործեր կարող էին անել Հայրենիքի համար ....
համոզված եմ, որ եթե նահատակներն ունենային որդիներ, ապա այն ինչ չհասցրին իրենք անել, կանեին իրենց զավակները...
չունեին... դրա համար զենքն այս անգամ ոչ թե հորից որդուն է փոխնացվում, այլ որդուց` հորը ... 
Արշակ Հարությունյանի հայրը` Կարեն Հարությունյանը դիմել է զինկոմ` ՊԲ ծառայության անցնելու, ,,սահմանը պաշտպանելու համար /Կ.Հ/
սա շառաչուն ապտակ է ոչ միայն թուրքին, այլ զօր ու գիշեր հրապարակներից երկիրը փրկելու կոչեր հնչեցնողներին., ովքեր օրհասական պահին ոչ միայն զենք չեն վերցնի, այլ մկան ծակին հազար թուման կտան...
ՓԱՌՔ այն ԲԱՆԱԿԻՆ, որ ունի Արշակի նման խիզախներ!!! 
Հավերժ է այն Հայրենիքը, որ ունի Կարենի նման հայրեր !!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել