Ներկայացնում ենք 8 խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել երիտասարդությունը ցանկացած տարիքում:

1. Սոֆի Լորենի երիտասարդ երևալու գաղտնիքը նրա հանգստության մեջ է:

Սոֆի Լորենը միշտ էլ հոգացել է իր մարմնի մասին և այժմ քաղում է իր աշխատանքի պտուղները: Ընդ որում, դերասանուհին ամեն ինչ անում է ծերությունը հեռացնելու համար: Նա քնում է ժամը 9-ին և արթնանում ժամը 6-ին: Մարզանքներ է կատարում, այնուհետև երկար զբոսնում այգում: Սոֆին զերծ է վատ սովորույթներից. նա չի ծխում, ալկոհոլ չի օգտագործում, յուղ և տապակած սնունդ չի ուտում: Նա համոզված է, որ երկու լիտրից պակաս ջուր խմողները վաղաժամ կնճիռներ են ունենում: Դրանից բացի՝ աստղը ամեն օր յոգուրտով մեկ գդալ գարեջրի խմորիչ է ուտում, ինչը մաշկը էլաստիկ է դարձնում, իսկ մազերը՝ փայլուն: Դերասանուհին կոսմետիկան աչքերից հեռացնում է բուսական յուղով, այնուհետև աչքերի շուրջը վիտամին А պարունակող քսուք քսում: Սակայն նրա գլխավոր գաղտնիքը պարզությունն ու հանգստությունն է:

2. Անիտա Ցոյը չի լվացվում:

Ռուսական շոու-բիզնեսի ամենագրավիչ երգչուհիներից մեկը բնականից լավ մաշկ ունի: Սակայն նույնիսկ այդ դեպքում դրա մասին հարկավոր է հոգ տանել: Չչորացնել, նշանակում է օճառով չլվացվել և շատ զգույշ օգտվել մաքրող նյութերից ու ժամանակակից կոսմետոլոգիական բոլոր նվաճումներից: Օրինակ՝ մաշկի սովորական մաքրումը երգչուհու մոտ ալերգիա է առաջացրել: Այժմ երգչուհին դիմում է ժողովրդական միջոցների: Օրինակ՝ պարբերաբար գնում է սաունա և մաշկը մաքրում ծովային բույսերից պատրաստված սպունքով:

3. Պատրիցիա Բրեգի երիտասարդ մնալու գաղտնիքը

Հայտնի երկարակյաց Փոլ Բրեգի դուստրը գիտի՝ ինչպես խաբել ժամանակին: Հոլիվուդյան շատ աստղեր արդեն օգտվում են այն համակարգից, որը կոչվում է «Երիտասարդության շատրվան»:

Այս բոլոր խորհուրդները կատարելու համար կամքի ուժ է պետք, սակայն երիտասարդությունը պահպանելու համար արժե դրանք կատարել: Հարկավոր է սննդակարգից բացառել ռաֆինացված ննունդը: Փորձեք ամեն օր ուտել շատ միրգ: Ավանդական սև թեյի և սուրճի փոխարեն խմեք խոտի թեյեր: Սակայն ամենակարևորը հատուկ կոկտեյլների միջոցով օրգանիզմը մաքրելն է: Մեկ բաժակ ջրի մեջ անհրաժեշտ է ավելացնել կես թեյի գդալ խնձորի քացախ և նույնքան մեղր: Չմոռանաք նաև ֆիզիկանան վարժությունների մասին: Այս ծրագրին են հետևում Դեմի Մուրը, Մադոննան և Բրյուս Ուիլիսը:

4. Օդրի Հեփբերնի գեղեցկության գաղտնիքը:

20-րդ դարի դերասանուհին այժմ էլ գեղեցկության էտալոն է համարվում: Սակայն նրա լավ տեսքը պահպանվում է շատ պարզ միջոցներով: Օրինակ՝ կարմիր շուրթեր ունենալու համար պետք է միայն բարի խոսքեր ասել, գեղեցիկ աչքերի համար՝ մարդկանց մեջ միայն լավը տեսնել, իսկ գեղեցիկ մարմին ունենալու համար՝ մարդկանց հետ կիսել հացը: Միայն ծերանալուց հետո ես հասկանում, որ մեկ ձեռքով հարկավոր է ինքդ քեզ օգնել, իսկ մյուսով՝ մերձավորներին: Կնոջ գեղեցկությունը պետք է տեսանելի լինի նրա աչքերում, իսկ իսկական գեղեցկությունը՝ հոգում: Կնոջ գեղեցկությունը տարիների հետ ավելանում է:

5. Եկատերինա Անդրեևան «սառեցրել» է իր գեղեցկությունը:

http://www.theplace.ru/archive/ekaterina_andreeva/img/4-94.jpg

Ռուսական «Առաջին ալիքի» ամենասիրելի հաղորդավարուհիներից մեկն արդեն 50 տարեկան է, իսկ նրա դեմքին կնճիռներ չկան: Դրա համար նա պարտական է սառը եղանակին և թարմ օդին: Հեռուստահաղորդավարուհին քնում է միայն լավ օդափոխված սենյակում, միշտ սառը և տաք ջրաշիթերով լոգանք է ընդունում, որից հետո խոտերի եփուկով և սառույցի կտորներով դիմակ դնում:

6. Ջենիֆեր Լոպեսի սնուցող դիմակը:

Դեմքի դիմակը շատ պարզ բաղադրություն ունի՝ մեկ թեյի գդալ յոգուրտ, երկու թեյի գդալ մեղր, երեք-չորս կաթիլ կանաչ թեյ: Այս դիմակը հարթեցնում է մաշկի գույնը և դրան փայլ հաղորդում: Երգչուհին հետևում է սնդակարգին և ուտում փոքր չափաբաժիներով՝ յուրաքանչյուր ժամը մեկ:

7. Հոլի Բերին հաղթել է ցելյուլիտը:

Հոլիվուդյան դերասանուհին ոտքերին ցելյուլիտ նկատելով՝ ընկել է ընկճախտի մեջ: Սակայն այնուհետև սկսել է պայքարել դրա դեմ: Այդ պայքարում նրան օգնել է սովորական սուրճը: Այս բաղադրատոմսը շատ պարզ է: Հարկավոր է աղացած սուրճի մրուրով մերսել ցելյուլիտով հիվանդ մասերը՝ մեկ ամիս, ամեն օր: Երկու շաբաթ անց դերասանուհին փոփոխություններ է նկատել: Կարևորը ձեռքբերման վրա կանգ չառնելն է և կուրսն ավարտելը: Չմոռանաք սուրճը շատ մանր աղալ՝ գրեթե փոշու պես:

8. Ինչպե՞ս մեկ օրում հինգ տարով երիտասարդանալ:

Կողքից բացված մազերով ծնոտից մի քիչ երկար սանրվածքը կնոջը երիտասարդացնում է մի քանի տարով: Դարչնագույն շրթներկ մի՛ օգտագործեք: Հոնքերը շատ բարակ մի՛ հանեք, դրանք հետագայում կարող են նաև չաճել: Մի՛ չարաշահեք դիմահարդարումը: Սպիտակեցրե՛ք ատամները: Ինքնավտահ եղեք: Իսկ ամենակարևորը՝ օրական պետք է քնել 7-8 ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել