Ռուս-թուրքական փոխհարաբերությունների սրման արդյունքում կայքերն ինտենսիվորեն տարածում են այս քարտեզը: Ուշադրություն, քարտեզում Հայաստանի կազմում են պատկերված Տրապիզոնի, Էրզրումի, Վանի Բիթլիսի վիլայեթները և Արևելյան Հայաստանի այն տարածքները, որոնք Կարսի պայմանագրով անցել են Թուրքիային, իսկ 1991-94 թթ. ազատագրված տարածքները պատկերված են Ադրբեջանի կազմում: Հիշեցում` Արևմտյան Հայաստանը գոյություն չունի, իսկ ազատագրված տարածքներն իրական են, այն է` փաստացի մեր պետության կազմում: 
Հատկապես հենց այս քարտեզի ընտրությունն ուղղակիորեն փաստում է, որ այս հիվանդ հասարակության համար վերացական ցնորքն առավել կարևոր է, քան իրականությունը: 
Անմեղսունակներ ջան, գոնե ճիշտ քարտեզ ընտրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել