Այս կանայք փոխել են պատմությունը՝ քաջություն ու ուժ ցուցաբերելով՝ անկախ հասարակության սպասումներից։

 1  Երկաթուղու աշխատակիցները ճաշի ժամանակ։ Նրանցից շատերը 1943թ․-ին պատերազմի մեկնած տղամարդկանց կանայք ու նույնիսկ մայրեր էին։

 2  Շվեդ կինը պայուսակով հարվածում է նեոնացիստ ցուցարարի գլխին։ Շվեդուհին համակենտրոնացման ճամբարը վերապրածներից է, 1985թ․։

 3  Ֆրանսուհի մայրերը վահան են կազմել՝ պաշտպանելով իրենց երեխաներին գերմանացի դիպուկահարի կրակոցներից, 1944թ․։

 4  ԱՄՆ ռազմածովային ուժերին միացող առաջին կանայք, 1918թ․-ի օգոստոս։

 5  Մարգարեթ Բուրք-Ուայթ՝ լուսանկարչուհին, ով բարձրացել էր Քրիսլեր շենքի տանիքը, 1934թ․։


 6  Վիննի անունով զոդող կինը, 1943թ․։

 7  Մահմեդական կինը ծածկում է հրեա կնոջ վրայի դեղին աստղը՝ նրան հետապնդումից պաշտպանելու համար, Սարաևո, նախկին Հարավսլավիա, 1941թ․։

 8  17-ամյա կոմունիստ զինյալ Մարինա Գինեստան նայում է Բարսելոնային Քաղաքացիական պատերազմի ժամանակ, 1936թ․։

 9  Կին կամավորները սովորում են կրակ մարել Փըրլ Հարբորում, մոտավորապես 1941-45թթ․։

 10  106-ամյա հայ կինը պաշտպանում է իր տունը АК-45-ով, 1990թ․։

 11  Երկու կանայք առաջին անգամ Տորոնտոյում հասարակայնորեն ցուցադրում են իրենց բաց ոտքերը, 1937թ․։

 12  Ֆիլիպինցի կին պարտիզան կապիտան Նիևես Ֆերնանդեսը ցույց է տալիս ԱՄՆ զինվորին՝ ինչպես է նա սպանել ճապոնացի զինվորներին գրավման ժամանակ, 1944թ․։

 13  Թրքուհի Սաբիհա Գյոքչենն իր ինքնաթիռի հետ 1937թ․։ Գյոքչենը համարվում է աշխարհի առաջին ռազմական կին օդաչուն։

 14  Քաթրին Սուիթզերը դարձավ Բոսթոնի մարաթոնի առաջին կին վազորդը՝ չնայած մարաթոնի կազմակերպչի՝ նրան կանգնեցնելու բոլոր փորձերին, 1967թ․։

 15  Աղջիկները սառույցի ծանր կտորներ են տեղափոխում այն բանից հետո, երբ տղամարդ աշխատողները զորակոչվեցին, 1918թ․։

 16  Հոլանդացի կինը հրաժարվում է թողնել իր ամուսնուն՝ գերմանացի զինվորին, երբ դաշնակից զինվորները բռնեցին նրան։ Կինն ամուսնու հետ գերության գնաց, 1944թ։

 17  Բռնցքամարտով զբաղվող կանայք Լոս Անջելեսի շենքերից մեկի տանիքին, 1933թ․։

 18  Կանանց ընտրական իրավունքի համար պայքարող հայտնի ճապոնուհի Կոմակո Կիմուրան Նյու Յորքում բողոքի երթի ժամանակ՝ 1917թ․-ի հոկտեմբերի 23-ին։

 19  Կանանց ընտրական իրավունքի համար պայքարող կին ակտիվիստը ցույցի է դուրս եկել «Ահաբեկչության գիշերվանից» հետո, 1917թ․։

«Կանանց ազատությունը պահանջելը հանցագործություն չէ։ Սուֆրաժիստ բանտարկյալներին չպետք է հանցագործների նման վերաբերվեն»։

 20  Ուկրաինացի կինը ջուր է տալիս գերեվարված սովետական զինվորին նրա բռնվելուց հետո, 1941թ․։

 21  Աֆղան կանայք հանրային գրադարանում մինչև Թալիբանի կողմից իշխանության գրավումը, 1950-ականներ։

 22  Բժշկություն ուսումնասիրող աֆղան կանայք, 1962թ.։

 23  Բրիտանացի սերժանտը մարզում է «Կանանց տնային պաշտպանության կորպուսի» անդամներին Բրիտանիայի ճակատամարտի ժամանակ, 1940թ․։

 24  Կանանց առաջին բասկետբոլի թիմը Սմիթ քոլեջից, 1902թ․։

 25  Ֆրանսիական պաշտպանության 18-ամյա զինյալ Սիմոնե Սեգուինը Փարիզի ազատագրման ժամանակ, 1944թ․-ի օգոստոսի 19։

 26  Դաջվածքներ անողի կինը, 1907թ․։

 27  Լեոլա Քինգը. Ամերիկայի առաջին ճանապարհային երթևեկության սպան, Վաշինգթոն Դի Սի, 1918թ․։

 28  Հունգարացի 15-ամյա մարտիկ Էրիկան, ով պայքարում էր Սովետական Միության դեմ հանուն անկախության, հոկտեմբեր 1956թ․։

 29 Ամերիկացի բուժքույրերը ժամանեցին Նորմանդիա, 1944թ․։

 30  Կին սամուրայի լուսանկար, մոտավորապես 1800-ականների երկրորդ կես։

 31  Կարմիր խաչի բուժքույրը գրի է առնում մեռնող բրիտանացի զինվորի վերջին բառերը, 1917թ․։

 32  Կին օդաչուները մոտավորապես 1941-45թթ․-ին։

 33  31-ամյա Սարլա Թակրալն առաջին հնդիկ կինն էր, ով օդաչուի հավատարմագիր էր ստացել 1936թ․-ին։

 

 34  Սովետական բանակի կին դիպուկահարները, 1945թ․ի մայիսի 4։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել