Այդ տեսանկյունից ռուսներն օգտագործում են իրենց տրամադրության տակ եղած գրեթե բոլոր միջոցները. 
1. Թուրքիայի կործանումը փափագող ազգայնականներ
2. Իր տրամադրության տակ եղած ռուսական և հայկական լրատվամիջոցներ
3. Ռուսաստանից ֆինանսական կախվածության մեջ գտնվող միլիոնավոր մարդիկ
Ասվածի վառ ապացույցն է այն, որ ռուսական և հայկական լրատվամիջոցները շահարկել են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքերը` կապված Արցախի և ազատագրված տարածքների հետ` փորձելով դրանք ներկայացնել որպես տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձ, այն դեպքում, երբ վարչապետի խոսքերը պարզապես հայտարարություններ չէին, այլ նա ներկայացրել է Թուրքիայի նոր` 64-րդ կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության՝ Հարավային Կովկասին վերաբերող ձևակերպումները: Ի դեպ, կառավարության ծրագրի մեջ որևէ արտասովոր բան չկար, քանզի այն կրկնում է նախորդ կառավարության ծրագիրը: 
Վերոհիշյալ «թյուրիմացության» վերաբերյալ ճշգրտումներ է արել թյուրքագետ Լևոն Հովսեփյանը (նյութը մեկնաբանություններում): 
Արձանագրությունների ետ կանչվելուց հետո առանց այն էլ փակուղային իրավիճակում գտնվող հայ-թուրքական փոխհարաբերություններն էլ ավելի կսրվեն, կմեծանա երկու հասարակությունների փոխադարձ անվստահությունը, թշնամանքը և այսպես շարունակ: 
Եվ այս ամենն ազգայնական դեմագոգիայի նվագակցությամբ, կարծես թե նորից փորձում են վերակենդանացնել Դաշնակ Դրոյին:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել