Մինչ Ռուսաստանը փորձում է թուրքական մի շարք ապրանքատեսակներ փոխարինել այլ երկրների արտադրանքով (Իրան, Իսրայել, Հնդկաստան..), Ադրբեջանը, օգտվելով հարմար առիթից, փորձում է դեպի ռուսական շուկա իր գյուղմթերքի արտահանման ծավալները մեծացնել: 
Մաքսային Միության անդամ Հայաստանում դեռ քար լռությո՞ւն է:
Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն առնվազն Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացնելու հնարավորություն տալիս է: 
Ճիշտ է՝ վերջին 2 տարում Հայաստանում կառուցվել են ժամանակակից, մեծ ջերմոցներ, ինչի մասին հաճախ խոսում է երկրի նախագահը, բայց դրանով օգտագործվել է մեր երկրի հնարավորությունների չնչին մասը: Այս ոլորտում Հայաստանի պոտենցիալը շատ մեծ է, և ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է Ռուսաստանի գյուղատնտեսական մթերքների պահանջարկի մի որոշակի տոկոսն ապահովել՝ միաժամանակ լուծելով բազմաթիվ մարդկանց աշխատանքի խնդիրը:
Ամեն դեպքում ես բացառում եմ, օրինակ, որ Իսրայելում արտադրված լոլիկը Ռուսաստանում կարող է Հայաստանում արտադրված լոլիկից մրցունակ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել