Կիտրոնը` որպես մաշկի խնամքի միջոցԻր բնական վարակազերծող հատկության շնորհիվ կիտրոնի հյութն օգնում է պայքարել ակնեի և մաշկային բծերի դեմ, գրում է healthinfo.ua-ը:

Կիտրոնը ոչ միայն առողջացնում է ձեր օրգանիզմը, այլև հիանալի հոգ է տանում մաշկի մասին: Ընդամենը հարկավոր է կիտրոնով ամեն օր մաքրել դեմքի մաշկը:

Կիտրոնի բաղադրության մեջ մտնող բնական թթուները հզոր իմունախթանիչներ են և հակաբակտերիալ հատկություններ ունեն: Դրանք սպանում են միկրոբներն ու բակտերիաները:

Կիտրոնի բաղադրության մեջ մտող L-absorbic թթուն մաքրում է մաշկի բջիջներն ու խթանում նոր բջիջների առաջացմանը: Այն հեռացնում է ճարպի ավելցուկը և նվազագույնի հասցնում բշտիկների առաջացումը: Դրանից բացի, կիտրոնի հյութը մաքրում է ծակոտիները՝ մաշկն ավելի հարթ, իսկ սպիներն ավելի աննկատելի դարձնելով. այն չորացնում է ճարպը:

Կիտրոնի հյութը բնական սպիտակեցնող միջոց է և մաշկն ավելի փափուկ և էլաստիկ է դարձնում:

Հարկավոր է միայն թարմ և հասած կիտրոն օգտագործել, մաքուր ձեռքերով այն քամել ուղիղ բամբակի վրա: Հարկավոր է խուսափել աչքերի շուրջը գտնվող հատվածների վրա կիտրոն քսելուց: Կիտրոնի հյութը մաշկին քսելուց առաջ հարկավոր է մաշկը մաքրել, իսկ հյութը մաշկին չորանալուց հետո լվանալ և սնուցող քսուկ օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել