ԱՄՆ–ի Հարավային Կարոլինա նահանգի Լադսոն քաղաքում տանը միայնակ 13–ամյա դեռահասն իրեն չէր կորցրել, երբ տեսել էր, որ 2 զինված հանցագործ փորձում են ներխուժել իրենց տուն։ Նա փակ դռան հետևից մորն ամրակցված ատրճանակից անկանոն կրակ էր բացել նրանց ուղղությամբ։ Հնչել էին պատասխան կրակոցներ։ Բայց երեխան ավելի դիպուկ էր գտնվել։

Կրակահերթի արդյունքում հանցագործներից մեկին 3 գնդակ բաժին հասավ, և հիվանդանոցի ճանապարհին նա մահացավ։ Երկրորդին ավելի ուշ ձերբակալեց ոստիկանությունը։ Հարուստ քրեական անցյալի պատճառով նա երկար ժամանակ ճաղերի հետևում կանցկացնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել