Մոլորակի 7 ամենաօգտակար մթերքներըՄրգերի և բանջարեղենի օգտակարության մասին գիտեն բոլորը: Նրանք ունեն մեծ էներգետիկ արժեք, ինչպես նաև համարվում են կարևորագույն սնուցիչների մատակարարներ, ինչից էլ կախված է մարդու առողջությունը:

Gogetnews.info-ն ներկայացնում է մոլորակի 7 ամենաօգտակար մթերքները:

Ծիրան: Այն պարունակում է մեծ քանակությամբ բետա կարոտին, որը չեզոքացնում է ազատ ռադիկալների ակտիվ բացասական ազդեցությունը:

Ազնվամորի: Այն պարունակում է էլլաջիկ թթու, որն օգնում է պայքարել ուռուցքային հիվանդությունների դեմ, ինչպես նաև պարունակում է վիտամին C:

Սեխ: Այն նույնպես պարունակում է բետա կարոտին և վիտամին C, որոնք մեր օրգանիզմը պաշտպանում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից և ազատ ռադիկալների աշխատանքից:

Լոռամրգի հյութ: Այս ըմպելիքը համարվում է գերազանց միջոց վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար: Մեկ բաժակ հյութը պարունակում է 114 կկալ, բայց այնտեղ բացակայում են ճարպերը և ածխաջրերը:

Լոլիկ: Լոլիկի հյութը պարունակում է լեկոպեն: Այս բանջարեղենը նվազեցնում է միզապարկի, ստամոքսի, հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Չամիչ: Սա երկաթի հիմնական աղբյուրն է, որն օգնում է հյուսվածքներում թթվածնի շրջանառությանը:

Արտիճուկ: Մեզ համար ոչ այնքան սովորական այս մթերքը պարունակում է հսկայական քանակությամբ սիլիմարին, որը դասվում է հակաօքսիդիչների խմբին: Այն նշանակալիորեն նվազեցնում է մաշկի քաղցկեղային հիվանդությունների ռիսկը, կանոնավորում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել