Ի՞նչ անել, եթե պատրաստված ուտեստը չափազանց աղի է ստացվելՄասնագետները հայտնել են, թե ինչպես կարելի է հեշտորեն ուղղել ուտեստի չափազանց աղի լինելը: Ուտեստը չափազանց աղի է ստացվում բաղադրատոմսերին հավատ ընծայելու ու սխալ հաշվարկ անելու դեպքում:

Ինչպես հայտնում է Vopes.com-ը, փորձառու խոհարարները գիտեն, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Օրինակ՝ շատ աղի ստացված մսի դեպքում նորմալ համը կարելի է վերականգնել, եթե ջրին, որում այն եփվում է, հավելենք անալի յուղոտ սոուս:

Կարելի է նաև միսը դնել սառը թթվասերի մեջ, թողնել, որ այն սառի, ապա սեղանին մատուցելուց առաջ տաքացնել:

Եթե շատ աղի է ստացվել բանջարեղենից պատրաստված աղցանը, ապա այն կարելի է պահել տաք ջրի հոսքի տակ կամ դրանում հավելել անալի բաղադրատարրեր:

Եթե ապուրն է ստացվել շատ աղի, ապա պետք չէ ջուր ավելացնել: Փոխարենն անհրաժեշտ է նրանում հավելել կտրտած կարտոֆիլ, կաղամբ, բրինձ (կախված բաղադրատոմսից):

Աղի ստացված ձկնային ուտեստի դեպքում անհրաժեշտ է հավելել թթվասեր կամ ոչ աղի ալյուրի սոուս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել