Երբ ռուսական շուկան թուրքական ապրանքի համար վերջնականապես փակվի, դրանց էժանացած աղբը մեր շուկան էլ է հեղեղելու: Մեր առանց այն էլ անպաշտպան արտադրողներից էլ ոչ մի Լֆիկ ոչինչ չի գնի: 
Պետք է այս հարցը հավելյալ հանրային ուշադրության արժանանա, քանի որ կառավարությունից ոչ մի հույս չկա:

Մի այլ խնդիր էլ կա: Երբ թուրք շինարարներին էլ Ռուսաստանից արտաքսեն, այդ ժամանակ մեր շինարարների պահանջարկն այնտեղ կմեծանա, ու արտագաղթը նոր թափ կստանա: Շատերն էլ վերջնական դրսում հաստատվելու առիթ կստանան: Մեր կառավարությունն էլ կուրախանա, քանի որ համ հեղափոխական զանգվածը կարտագաղթի, համ էլ տրանսֆերները կշատանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել