2014-ին 2013-ի համեմատ Հայաստանում աղքատությունը նվազել է 2%-ով` հասնելով 30%-ի: Քննարկենք ցուցանիշները և փորձենք հասկանալ, թե որքանով է տրամաբանական աղքատության նվազումը 2 տոկոսով:

Եթե համեմատականները սկսենք 2009-ից, ապա կտեսնենք, որ 2010-ին եղավ մի պահ, երբ աղքատությունը նախորդ տարվա համեմատ աճեց՝ հասնելով 35,8 %-ի: Սակայն հաջորդ տարիներին այս ցուցանիշը սկսեց նվազել, օրինակ՝ 2012-ին, երբ գրացվել էր 7,2 % տնտեսական աճ` 2,6 %: 2013-ին` 3,3 տոկոս տնտեսական աճի տարում աղքատությունը նվազեց ընդամենը 0,4 տոկոսով, 2014-ին գրացվեց 3,5 % տնտեսական աճ, իսկ աղքատությունը նվազեց 2 տոկոսով: 
Անզեն աչքով երևում է տնտեսական աճի և աղքատության ցուցանիշների փոխկապակցվածությունը:

Վերադառնալով ցուցանիշներին` նշենք, որ վերջին երկու տարիներին միասին 6,8 % տնտեսական աճ է գրանցվել, որ իր հետ բերել է աղքատության մոտ 2,4 % նվազում: Հարկ է նշել նաև, որ 2012-ին, երբ 7.2% տնտեսական աճը բերեց 2.6 % աղքատության նվազում, աղքատության գիծը 37 հազար դրամն էր, իսկ 2015-ին` 40 հազար դրամը:

Այժմ հարց է ծագում, թե արդյո՞ք լավ ցուցանիշ է 2%-ով աղքատության նվազումը: 
Հաշվի առնելով այն փաստը, որ այս պահին Հայաստանում մոտ 900 հազար մարդ դեռևս աղքատ է համարվում` նման տեմպով աղքատությունն ընդամենը կարող է համարվել բավարար, քանզի այս տեմպերով Հայաստանում աղքատությունը կվերանա 12 տարուց, եթե տարեկան ապահովվի պահանջված տնտեսական աճը: Սրանից պարզ է դառնում, որ 2%-ով աղքատության նվազումն անհավանական չէ, ուղղակի պետք է ավելի բարձր տնտեսական աճ:

Այստեղ կան հարցեր, որոնց ոչ ոք ուշադրություն չի դարձնում, դրանք աղքատության սուբյետիվ ընկալումն ու ըստ մարզերի աղքատության ցուցանիշներն են: Այստեղ գործ ունենք հարցվողների պատասխանների անկեղծության հետ: Քանի որ ավելի ցածր աղքատության ցուցանիշ արձանագրած մարզերում ավելի անկեղծ են պատասխանել իրենց սպառման մասին հարցերին, քան ավելի բարձր աղքատություն արձանագրված այնպիսի մարզերում, ինչպիսիք են Արարատն ու Արմավիրը, մասամբ նաև մայրաքաղաք Երևանը: Այս տրամաբանության հետ համընկնում են սուբյեկտիվ աղքատության վերաբերյալ ստացված պատասխանները: Այսպես, օրինակ՝ տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամներից իրենք իրենց աղքատ համարո՞ւմ են հարցին միայն 17%-ն են դրական պատասխանել, այսինքն` իրենց համարել աղքատ: Փաստորեն, աղքատությունն, ըստ սպառման ցուցանիշների, 30% է, բայց բնակչության միայն 17%-ն է իրեն համարում աղքատ: Այստեղ գործ ունենք դարձյալ նույն խնդրի` անկեղծության հետ մի դեպքում և դրա բացակայության հետ` մյուս դեպքում:

Նկատենք, որ երբ հարցումը վերաբերվում է սպառմանը, պատասխանողներն ավելի ցածր ցուցանիշներ են նշում` համաձայն վերոգրյալ սովորության: Սակայն երբ հարցն ուղղակիորեն վերաբերվում է նրան, թե իրենց աղքա՞տ համարում են, պատասխանը լինում է այլ կերպ, քանի որ ոչ ոք չի ցանկանում, որ իրեն աղքատ անվանեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել