Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում լայն քննարկումների առիթ է դարձել ԱԱԾ-ի կողմից զինված խմբավորման վնասազերծման թեման: Անընդհատ խոսվում է, որ ձերբակալվածներից մեկը 22-ամյա Նելլի Մինասյանն է, ով աչքի էր ընկել Բաղրամյանի ցույցերի ժամանակ: Ես զերծ կմնամ ահաբեկիչ տերմինն օգտագործելուց՝ չխախտելով անմեղության կանխավարկածը, սակայն կուզենամ ձեր ուշադրությունը հրավիրել մի նրբության վրա:

Հաճախ են մեջբերվում խմբավորման անդամների կենսագրականները: Մասնավորապես ասվում է, որ երիտասարդ հայ աղջիկներ ու կանայք են, տղամարդիկ էլ կին ու երեխա ունեցող ընտանիքի հայրեր են և այլն, և այլն: Հարգելիներս, երբ գնում եք, զրուցում եք ձերբակալվածների ծնողների, եղբայրների, կանանց, ինչու չէ նաև երեխաների հետ, ձեր մտքով չի՞ անցնում մի հարց տալ՝ եթե սուրբ են, և ոչինչ չկա, ապա այդ ժամին վերոնշյալ կանայք ու աղջիկներն այդ տղամարդկանց հետ ի՞նչ գործ ունեին, կամ էլ ձերբակալվածների կանանց մեկը լինի՝ հարցնի՝ իսկ ամուսինդ օտար կանանց հետ նույն հարկի տակ, այն էլ այդ ժամին ինչո՞վ էր զբաղվում:

Կա՞ պատասխան, իհարկե ոչ, քանի որ ամեն ինչն էլ պարզ է: Պարզապես մի բան կասեմ Նելլիի և բոլորի ծնողներին: Այսուհետ ուշադիր եղեք ձեր երեխաների նկատմամբ, զերծ մնացեք «ազատ ընտանիք», «լիբերալ ծնող» խաղերից և անիմաստ մեջբերումներից, եթե դա ուղղորդվելու է ձեր երեխաներին աչքաթող անելով, և դուք ձեր բնույթով այդպիսին չեք: Վստահ եմ, որ ո՛չ Նելլիի, ո՛չ էլ մյուսների մայրերի մտքով չէր կարող անցնել, թե իրենց աղջիկն այդ ժամին որտեղ է և ինչով է զբաղվում: Ամեն դեպքում «հայեցի չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել