Ռուսաստանի Կրասնոդար երկրամասում կալանավորվել են ազգությամբ թուրք 22 գործարարներ, փաստաթղթերը ստուգելուց հետո կալանավորվածներին ուղարկել են Սոչի քաղաքում տեղակայված՝ երկրից արտաքսման ենթակա քաղաքացիների պահպանման վայր: Թուրք գործարարները գտնվում են Ռուսաստանում՝ «ՅուգոԱգրո» գյուղատնտեսական տոնավաճառ-ցուցահանդեսին մասնակցելու համար: Կրասնոդարում երկրից արտաքսման որոշում է կայացվել նաև 60 թուրք զբոսաշրջիկների մասով: Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատունը մոտակա ժամերի ընթացքում կկազմակերպի իր քաղաքացիների վերադարձը Թուրքիա: Սրա մասին հայտարարել են դեսպանատնից: Թուրք գործարար Ջենք Բեյքերան ասել է, որ իրենք ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Ռուսաստանում գտնվելու համար, իսկ տուրիստական կազմակերպություններն ունեն համապատասխան արտոնագրեր:
«Մենք երբեք չենք տեսել նման վերաբերմունք: Մենք չգիտենք, թե ինչ է լինելու մեզ հետ: Մենք այստեղ կարծես ռազմական պատանդ լինենք», - ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել