ՆԱՏՕ-ն, խեղճ ու կրակ թուրքերը մեռան Ռուսաստանին համոզելով, հայտարարելով, որ իրենք, ճիշտ է, բազմիցս զգուշացրել են Ռուսաստանին, որ խախտում են Թուրքիայի օդային սահմանները և այսուհետ համապատասխան միջոցներ կձեռնարկեն, բայց իրենք չեն իմացել՝ ում ինքնաթիռն են խփում… Հաստատ, Ալլահը վկա… Եթե իմանային ռուսական ինքնաթիռ է հաստատ չէին խփի…
Իսկ ռուսներն էլ տուպոյ են, չեն հավատում ու հասկանում, որ թուրքերը կյանքում նման բան չէին անի, հո նրանք անբարոյականի որդի չե՞ն…
Իմ կարծիքով՝ թուրքերին թվացել է, որ դա Իսլամական պետության օդային ուժերի ինքնաթիռն է, ու Թաիբը խորհրդակցել է Բարաքի հետ, որոշել են սատարել ռուսներին, դրա համար էլ խփել են… Իսկ Պուտինն էլ երախտամոռի նման շնորհակալություն չի հայտնում…
Դե արի ու լավություն արա, ճիշտ են ասում էլի, որ լավություն անողի գլուխը ծակ է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել