Խոսվում է Սիրիան ռուսների համար նոր Աֆղանստան սարքելու հեռանկարի մասին: Դա անհնար է, քանի որ՝
1.Կա Ասադը, որի վրա հենվում են ռուսները։
2.Բանդիտները կռվում են թուրքերի օգնության շնորհիվ: Եթե կտրվում է այդ օգնությունը, չկա նաև կռիվը։
3. Բացի թուրքերից ուրիշ ոչ ոք չի կարող օգնել դրանց, որովհետև դա ներկա դարում կզռա:
4. ISIS-ը գոյություն ուներ և՛ Իրաքում, և՛ Սիրիայում: Ռուսները միջամտում են միայն սիրիական մասում ու միայն Լաթաքիայի իրենց բազայի շուրջն ու դրա հետ կապված և չեն խորանա ավելի: 
5. Նավթի գների անկումն արդեն ռուսներին մեծ վտանգ չի: եթե ռուսները կոնսոլիդացվել են իրենց պաշտպանության հարցերով, արդեն ոնց լենինգրադյան բլոկադան, համառորեն կգնան այդ ճանապարհով, կարտոշկա ուտելով էլ կդիմանան: 
6. Նախանշաններ կան, որ զենքի արտադրությունը մեծ թափով ծավալվում է, համենայնդեպս, Կասպից ծովից թևավոր հրթիռներով կրակելը նոր նավերով է արվել ու նոր հրթիռներով: 
7. Սիրիայում իրենք զիջելիք տարածք չունեն Թուրքիային տալու, ոնց Հայաստանի դեպքերում է եղել 100 տարի առաջ ու վերջերս: 
Ու հիմա Հայաստանից էլ չեն կարող տալ, որովհետև մենակ իրենք չեն խաղացողը դաշտում: Համ էլ ոչ մեկին ձեռ չի տա մեր գլխին նոր գենոցիդ սարքելը:
8.Հաջորդ ճակատը, ուր ռուսներին կարող են նեղել, Դոնբասն է ու Ուկրաինան, էնտեղ էլ ռուսները վիզ չեն առնում մտնել խաղի մեջ, պատային վիճակ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել