Դուք հավանաբար նկատել եք, թե ինչպես են իրար ծվատելով, փոքր տարիքից երեխաները կռվում խաղալիքների համար՝ ավելի շատ, ավելի հետաքրքիր, ավելի նոր խաղալիքների համար: Մարդն այդ տարիքից, հետագայում բակում, դպրոցում, ԲՈՒՀ-ում, աշխատավայրում, շրջապատում, փորձում է իշխել մյուսներին, լավը երևալ, հեղինակություն, կշիռ և լուրջ դեր ունենալ, ղեկավարել մյուսներին…
Նույնը՝ մարդկանց այդ մշտական պայքարն ու գերիշխելու մարմաջը, փոխանցվում է պետությունների իշխանություններին, քաղաքական գործիչներին, այդ պետությունը ղեկավարողներին: Գերտերությունները, հզորները, ուժեղները սկսում են պայքարել, իշխել, թելադրել իրենց կամքը մյուս պետություններին, որոշել, թե ով պետք է իշխի այնտեղ, ինչպես ապրեն և ինչ անեն այդ երկրների քաղաքացիները…
Նրանք՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը, թքած ունեն ուկրաինացիների, նախկին հարավսլավցիների, թունիսցիների, լիբիացիների, եգիպտացիների, իրաքցիների և, իհարկե, սիրիացիների վրա: Կքանդվեն, կքայքայվեն, կզոհվեն, սովից կմեռնեն՝ նրանց համար մեկ է…Նրանք իրենց կարդարացնեն ազնվագույն ու մարդասիրական նպատակներով, կքողարկեն աշխարհին գերիշխելու կամ իրենց կորցրած հեղինակությունը վերականգնելու, զենքն ու զինամթերքը փորձարկելու, այլ երկրների բնական պաշարներին տիրանալու, թալանելու, շահույթներ ստանալու իրական ցանկությունները: Պետք է՝ կպատերազմեն, պետք է՝ հեղափոխություններ կսարքեն, ահաբեկչություններ, ինքնաթիռների կործանում, պայթեցումներ, հեղաշրջումներ կկազմակերպեն…
Նույնն են բոլորը՝ Արևմուտք, Արևելք, Հյուսիս, Հարավ… Նույն աղբն են, նույն ջունգլիների օրենքները… Իսկ այն, ինչ հիմա կատարվում է, սպասելի էր, օրինաչափ ու ծրագրավորված…
Եվրամիությունը, Եվրոպան կործանե՞լ է պետք, դոլարի հետ մրցունակ եվրոն թուլացնե՞լ, արժեզրկե՞լ… Ներգաղթյալներ, խառնամբոխ, խառնաշփոթ, բաբելոնյան աշտարակ, անկառավարելի իրավիճակ, վախի ու անվստահության մթնոլո՞րտ էր պետք սարքել… Խնդրեմ, ու ստացվեց, հաջողվեց…
Ինչո՞ւ ահաբեկչությունը կատարվեց Ֆրանսիայում՝ Փարիզում… Որովհետև այն վաղուց խառնաշփոթի երկիր է՝ աֆրիկացիներ, արաբներ, գնչուներ, ներգաղթյալներ Արևելյան Եվրոպայից, վիետնամցիներ, թուրքեր, թույլ, կառավարելի և ամբողջովին ամերիկացիներին տրված նախագահ… Համաձայն եմ, ներգաղթյալներից շատերը մեղք չունեն, սակայն եթե նրանք ահաբեկիչներ էլ չեն, ապա նրանց կրոնը, նրանց ավանդույթները, ադաթները, նրանց գեները ստիպում են օժանդակել, օգնել, սատարել, չխանգարել, թաքցնել, ֆինանսավորել նմաններին… Այնպես որ, այնտեղ հիմա պարարտ հող կա նման գործողությունների համար ու միշտ այն կօտագործվի այդ իրավիճակը ստեղծողի կողմից: Այն դամոկլյան սրի նման միշտ կախված կմնա եվրոպացիների գլխին… Եթե Ռուսաստանի իշխանությունները նույնպես մի փոքր թույլ գտնվեին, գունավոր հեղափոխության փորձերն իրականանային, ապա այն արդեն վաղուց քայքայված ու մասնատված կլիներ…
Աշխարհում՝ այս երկրի վրա, կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում…
Աստված մեզ պահապան՝ բոլորիս, ողջ մարդկությանը… Ու ողջամտություն բոլորին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել