Ինձ թվում էր, թե ՀԱԿ-ից դուրս գալուց հետո ավելի խիզախ և վճռական պայքար էիք մղելու ռեժիմի դեմ, բայց ձեր պայքարը Ֆեյսբուքում է միայն: Այն էլ ոչ թե ռեժիմի, այլ ՀԱԿ ձեր ընկերների դեմ։
Ինչո՞ւ այդքան նեղացկոտ ու «սկզբունքային» տարբեր ժամանակահատվածներում տարբեր մակարդակի ներկուսակցական ընտրություններում տապալվելուց հետո: Մնայիք մեր կողքին, ապացուցեիք մեզ, որ ձեզ չընտրելով կոպիտ սխալ էինք արել, և մենք կուղղեինք այդ սխալները, այնինչ դուք այսօրվա ձեր արարքներով ինձ ու ձեզ չընտրած մյուսներին ապացուցում եք, որ ձեզ չընտրելով չենք սխալվել, որ կատարել ենք ճշգրիտ ընտրություն։
Չընտրվելու մեջ առաջին հերթին մեղադրեք հենց ձեզ, խորացեք ձեր մեջ ու վերացրեք այն պատճառները, որոնց պատճառով ձեզ հետ կողք կողքի 3 տարուց ավել պայքարող ձեր ընկերները, որոնք ժամանակին ձեր աչքի լույսն էին, իսկ հիմա՝ գրողը, որոշեցին ձեզ չընտրել։
Խորացեք և հասկացեք, որ մի ընտրություն տանուլ տալով ոչինչ չեք կորցնում, բայց այսօրվա ձեր պահվածքով կորցնում եք ձեր ընկերներին կամ մարդկանց, ովքեր ձեր մասին ավելի լավ կարծիքի են եղել!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել