Բաքվի բռնապետի ռեպրեսիվ մեքենան այսօր կովկասյան պարսիկներով բնակեցված ապշերոնյան Նարդարան բնակավայրում շիա հավատացյալների հետ բախումներ է հրահրել, որի արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում գրանցվել է չորս զոհ, իսկ վարչակարգի ոստիկանական ուժերը կորցրել են երկու ծառայող:

Ուշագրավ է, որ մահմեդական աշխարհում սեփական բռնապետությունը որպես իսլամադավան երկիր ներկայացնելու և շատ դեպքերում արցախյան հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու անընդհատ փորձեր կատարող Բաքվի բռնապետը չի խորշում բախումներ հրահրելու շիա հավատացյալների հետ այնպիսի կարևոր մի իրադարձության շրջանակներում, ինչպիսին շիաների կողմից հատուկ պաշտամունքի արժանացած իմամ Հուսյենի նահատակության քառասունքն (արաբ.՝ «արբա՛ին») է:

Այս ամենի համատեքստում ամենազավեշտալին, սակայն, այն է, որ ըստ Բաքվի քարոզչամեքենայի ԶԼՄ-ների՝ դեռևս ստալինյան ժամանակներում ստեղծված «Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության» ղեկավար Ալլահշուքուր Փաշազադեն շահիդներ է հռչակել ոչ թե զոհված հավատացյալներին, այլ ոստիկանններին:

Դե ինչ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «սելը ճռալու փոխարեն սելվորն է ճռում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել