IFAD-ը Բաղանիսում է:
Բաղանիսը տարիներ շարունակ մաքուր ու որակյալ խմելու ջրի խնդիր է ունեցել, որը տարբեր պատճառներով լուծված չի եղել: Բայց այսօր այս հարցի լուծման մասին մտածելն արդեն անցյալում է:
ՀՀ ԿԱ (ԳՏՏԶ-ԾԻԳ), (IFAD) 2015թ. ծրագրում նախատեսված գյուղի խմելու ջրի ցանցի կապիտալ վերանորոգման ծրագրի մեկնարկն արդեն տրված է:
Ընդհանուր ցանցի երկարությունը 13 կմ է, կառուցվելու է թվով երկու հատ նոր ՕԿՋ (օրվա կարգավորիչ ջրամբար) 200 և 50 տոննա տարողությամբ, առաձին քլորակայանով, ժամանակակից բոլոր չափորոշիչներով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 263 մլն ՀՀ դրամ: Իսկ համայնքը պարտավոր էր բյուջեի 10 տոկոսը վճարել իր միջոցներից, այս հարցում էլ համայնքին օգնել է «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» ՀՁ ՍՊԸ գործադիր տնօրեն Միքայել Վարդյանը՝ նվիրաբերելով 10 մլն դրամ: Աշխատանքները կավարտվեն 2016 թվականի հունիս ամսին:
Հ.Գ. Նպատակն արդարացնում է միջոցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել