ՄԻԱԿ քարտուղար

ԲՀԿ ընտրություններին չմասնակցելու և որևէ մեկին չսատարելու որոշումից հետո սոցիոլոգները փորձում են հասկանալ, թե ուր են գնալու նրանց ձայները: Մինչ մասնագետները կհաշվեն, թույլ տամ այս առումով որոշ կանխատեսումներ անել:
Նրանց մի մասը, այնուամենայնիվ, կմնա տունը` համալրելով «աբսենտեիստների» շարքը: Այս ընտրողները հիմնականում կուռ կուսակցականներն են ու մարդիկ, որոնց դժվար հաջողվի առանց շարժառիթի ընտրություններին մասնակից դարձնելը:
Մի մասը, ամեն դեպքում, կքվեարկի իրական ընդդիմության կամ ընդդիմադիր դիրքավորված թեկնածուի օգտին: Սրան կնպաստի ԲՀԿ-ի արտաքուստ այլընտրանք, իսկ ներքուստ ընդդիմադիր կեցվածքը:
Մյուս մասն էլ, ըստ ամենայնի, կընտրի իշխանական թեկնածուին: Շատերի համար դեռևս թարմ են «կոալիցիոն եղբայրության» զգացողությունները, և նաև կան նոր քաղաքական համագործակցության որոշակի ակնկալիքներ:
Սրանք հնարավոր մեծ խմբերն են, որոնք կարող են ունենալ փոքր եթախմբեր: Օրինակ՝ «աբսետեիստների» խմբում կարող են լինել Չաք Նորիսին կամ քաղաքական «ուրվականներին» ընտրողները, ընդդիմության ընտրողների մեջ կարող են լինել էպոսագետին կամ նմանօրինակ «էկզոտիկ» թեկնածուներին ընտրողներ: Դե իսկ իշխանական թեկնածուին ընտրողների մեջ կարող են լինել քվեաթերթիկները «պատահաբար» փչացնողներ:
Բոլոր դեպքերում, եթե ընդունենք, որ վերոնշյալ մեծ խմբերը կարող են հանդես գալ հավասար համամասնությամբ, միևնույն է որևէ էական ազդեցություն ընտրությունների վերջնարդյունքի վրա չեն կարող ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել